20 մլն թիվը ուռճացված է. փոխվարչապետ

«Առաջին բորտի օգտագործումը արդարեցված էր, քանի որ կար ներկայացվածության խնդիր, և պետք էր ԱՊՀ-ում գործընկերներին հավաստիացնել, որ առաջին փոխվարչապետը կարող է ներկայացնել վարչապետերին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլ ընդհանրապես քաղաքականության հետ»,- նշեց Միրզոյանը։ Նա նաև նկատեց, որ 20 մլն թիվը ուրճացված է. «Խոսքը 14 մլնի մասին է»,- նշեց Միրզոյանը։
Խոսելով իր այցը Դուշանբե լուսաբանած լրատվամիջոցների ընտրություններից՝ փոխվարչապետն ասաց, որ ործնականում բոլոր լրատվամիջոցներին հրավիրել հնարավոր չէր, մինդչեռ փորձել է արվել պահել համամասնությունը և դրա համար հրավիրվել են Հ1-ն ու և Factor.am-ը։ «Այսուհետ ևս ապահվելու եմ ԶԼՄ-ների մասնակցությունն այն ֆորամտով, որ ներկա լինեն առնվազն մեկ ԶԼՄ նախկին արտոնյալ ԶԼՄ-ներից և առնվազն մեկ ԶԼՄ նախկինում մերժվածներից»,- հավելեց Միրզոյանը։