Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի ամենահարմար պահն է. վարչապետ
«Հայաստանում հաստատվել են տնտեսական մենաշնորհներ, որոնք միայն անհրաժեշտ փողի ու կապիտալի կուտակման համար են եղել, իշխանությունն էլ բոլոր պայմաններով պաշտպանել է մոնոպոլիաները Հայաստանում»,-այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում տեղ գտած ամենաառանցքային քայքայիչ երևույթները կապ ունեն երկար տարիներ կառավարած թիմերի հետ: Նա նշեց, որ իրենք արմատախիլ են անելու բոլոր վատ երևույթները՝ վախի ու կապվածության, ընտրակաշառքի, կոռուպցիայի շղթաները: «Մեր կարևորագույն խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ակցկացումն է, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններից անցկացումը:
Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի ամենահարմար պահն է»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր ընտրություններն անցկանելու դեպքում իրենց քաղաքական թիմը կհաղթի ու մեծամասնություն կկազմի, իսկ դա կնշանակի, որ իշխանությունները գործելաոճը չեն փոխել:
Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունները պետք է անցկացնել մեկ տարվա ընթացքում: «Սա ժողովրդին հնարավորություն կտա կատարել կշռադատված ընտրություն»,-հայտարարեց վարչապետը: