Ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ. Ժամանակ
Իրավապահ մարմիններին մոտ թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ՛ժամանակ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքննությունը կարեւոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ:
Եվ ահա, ըստ թերթի աղբյուրի, Գ.Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի եւ կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր եւ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը, եւ այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: