Ռումբ՝ պետականության հիմքերում. Ժողովուրդ
Հայաստանում սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր: Ի սկզբանէ պարզ էր, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնի եւ շատ արագ կհանգեցնի ճգնաժամի: Եւ ահա նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց ականատես ենք լինում այդ ճգնաժամի հերթական դրսետրումներին. խորհրդարանում ներկայացված չորս ուժերից որեւէ մեկն այլեւս չունի կայուն մեծամասնություն’ չունի 53 մանդատ: Սա այն բանից հետո, երբ հերթական պատգամավորը (երեկվա դրությամբ արդեն վեց հոգի) հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:
Հիմա երբեմնի իշխող խմբակցությունում մնացել է 52 պատգամավոր, բայց այդ թիվե էլ դեռ նվազելու է: Այուս կողմից կայուն մեծամասնություն չունեն գործադիր իշխանությունում ներկայացված «Ելք», «Ծառուկյան» եւ Հ8Դ խմբակցությունները. այստեղ էլ 47 պատգամավոր է: Դեռ փաստ չէ, որ ՀՀԿ-ից դուրս եկածներն ամեն առիթով կաջակցեն գործադիրին, եթե անգամ աջակցեն, ֆորմալ առումովնրանք չեն կարող խմբակցություն ձեւավորել ու միանալ իշխանությանը:
Սիանշանակ չէ, որ կառավարության կազմում եղած «Ծառուկյան» կամ ՀՅԴ խմբակցություններն էլ մշտապես ամբողջական կազմով կաջակցեն Փաշինյանին. չի բացառվում կարեւոր օրենքների ընդունման ժամանակ ականատես լինենք թեկուզ հարգելի բացակայությունների: Արդյունքում ստացվել է այնպես, որ կայուն մեծամասնություն չունենալը կդժվարեցնի իշխանության’որոշումներ կայացնելու հնարավորությունը:
Այսօր գործող սահմանադրության պարագայումնման իրւսփոճակը վտանգավոր է պետության կառավարելիության տեսանկյունից, սա ռումբ է’դրված պետականության հիմքերում, որի պայթյունն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Ուստի ելքը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու սահմանադրության փոփոխությունը’ վերականգնելով նախագահական կամ կիսանախագահական համակարգը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: