04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆլեշի Բարսեղը “ստոպ” է տվել. Չորրորդ ինքնիշխանություն

Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն, երեկ ՀՀ թաքնված “ղեկավար” անձանցից մեկը` հայտնի գործարար Բարսեդ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետի թիմակից պատգամավորների հետ ու ասել, որ ժամանակավորապես դադարեցվում է ՀՀԿ-ԲՀԿ “մենամարտը”:

Ըստ “Չորրորդ ինքնիշխանությանը” հասած որոշ լուրերի, Ֆլեշի Բարսեղը պատգամավորական հատվածի իր վստահելներին հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակում քաղաքական դաշտի կնճռոտ խնդիրները կհարթվեն, եւ որ կլինեն այնպիսի կադրային տեղաշարժեր, որ որեւէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել:

Իսկ երբ զրույցի մասնակիցները փորձել են հստակեցնել, թե կլինի՞ արդյոք վարչապետի փոփոխություն թե ոչ, եւ թե ինչքանով են լուրջ այն խոսակցությունները, որ մոտ ապագայում հնարավոր է փոփոխություններ լինեն նաեւ Աժ ղեկավար կազմում, ըստ նույն լուրերի, Ֆլեշի Բարսեղը պատասխանել է, թե.”Վարչապետը կմնա իր տեղում, իսկ մյուսների մասով խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ