08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Համանախագահները չեն գալու «ֆեյսբուքում» «չեքին» լինեն ու գնան. ինչ է ակնարկում ԱԳՆ խոսնակը

Այս պահին Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարների կամ Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին պայմանավորվածություններ չկան, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Կայանալիք հանդիպումների ժամանակացույցն այժմ ճշտվում է, բովանդակության մասին առաջիկայում կտեղեկացնենք: Այլ ձևաչափով հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում: Համանախագահները չեն գալու «ֆեյսբուքում» «չեքին» լինեն ու գնան, բնականաբար՝ նպատակն Արցախյան հակամարտության կարգավորումն է:

Այդ հանդիպումը կլինի ՀՀ նոր իշխանության և համանախագահների միջև առաջին փաստացի շփումը, որից հետո կգծագրվեն հետագա քայլերը»,-նշել է Տիգրան Բալայանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ