«Կուտը» չուտեք». Հրապարակ
Նախօրեին Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ՀՀԿ Աժ խմբակցությունը՝ Ս. Աարգսյանի գլխավորությամբ: Մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել: Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Սրման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Աարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին: Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով: Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»: Ս. Սարգսյանն ասել է. «ՀՀԿ բիզնես թեւն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գեւորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել: Քաղաքական թեւի մասին էլ ասել է՝ իրենք եւս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի. դա է բարոյականը»: Աեյրան Սարոյանը գործարարներին «հանաքով» ասել է՝ «կուտը» չուտեք՝ դուրս գաք, տեսաք շեֆը հետո ինչեր ասավ»: Երեկվանից հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանն օրերս դուրս կգան:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: