25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենամեծ մարտահրավերը կլինի հասարակության փոփոխությունը. Լարիսա Ալավերդյան

 «Չեմ հիշում, որ ժողովուրդը կառավարության որևէ ծրագրի այս կերպ բուռն է արձագանքել, ինչպես նոր կառավարության ծրագրի առաջարկի դեպքում եղավ: Այս ատիվացումը իհարկե ողջունելի է, քանի որ ցանկացած իշխանություն, որքան էլ ընտրված լինի ժողովրդի կողմից անհրաժեշտ է, որ վերահսկվի »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը:

Ըստ Պապյանի՝  նոր կառավարության առաջարկած ծրագիրը անցումային ծրագիր է, որը ամենակարճ ժամկետներում է գրվել: «Հետաքրքիր է այն, որ անվտանգության հարցից առաջ դրված է արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը: Ի դեպ, այս կետը ամենամանրամասն մշակված կետն է»,-ասաց նա:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ կառավարության նախկին և նոր ծրագրերի մեջ շատ քիչ փոփոխություններ կան. «Ես կցանկանայի ընդգծել, Ամերիկայի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին կետը, և երկրորդը արդեն բանակցային գործընթացին վերաբերող կետն է: Եվ սրանք ողջունելի են, միայն մեկ բևեռի վրա հիմնվելը ճիշտ չէ»,-ասաց նա:

Արա Պապյանը ամենակարևոր կետերից նշեց ՝ ընտրական ցուցակների մաքրումը, մատնահետքերի համաժամանակյա ստուգման հնարավորությունը: Նա նշեց նաև, որ նախկին շատ օրենքներ այնքան էլ վատը չէին, բայց հիմա ժողովրդի ակնկալիքը շատ ավելի է: 

Բանախոսների կարծիքով՝ ծրագրի կետերը պետք է քննարկվեն ազատ անկախ և թափանցիկ ընտրությունների իրականացումնից հետո: «Ես կարծում եմ, երբ որ մենք կունենանք իսկական ընտրապայքար կուսակցությունների մեջ, այդ ժամանակ կբյուրեղանան հասարակության պահանջները տարբեր հարցերի շուրջ»,-նշեց Արա Պապյանը:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց. «Եթե պատկերացնենք, որ կառավարության ծրագրի ընդունումից հետո, փոփոխություններ չլինեն, ես կարծում եմ՝ ամենամեծ մարհատրավերը կլինի այն, որ օրենքը չփոխվի, բայց հասարակությունը ցույց տա, որ ինքը փոխվել է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ