19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դավիթ Համբարձումյանը միանշանակ պետք է ազատ արձակվի. Տիգրան Աթանեսյան

 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մասիսի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունն ավարտվել է: «Միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակի այսօր ժամը՝ 15։00-ին»,- նշեց փաստաբանը:

Հարցին, թե պաշտպաններն ինչ ակնկալիք ունեն դատարանից, Աթանեսյանն ասաց՝  Դավիթ Համբարձումյանը միանշանակ պետք է ազատ արձակվի.«Երկու շինծու վկայի  ցուցմունքի հիման վրա Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ։ Երկու վկա տեսանյութում տեսել են դիմակավորվածի անձի և ասում են, որ նա Դավիթ Համբարձումյանն է։ Ընդ որում, նույն տեսանյութում այդ դիմակավորված անձը ոչինչ չի անում, նման մեղադրանք անգամ Մարտի 1-ի ժամանակ չէր գրվում, ես ձեզ վստահեցնում եմ»։

Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ քաղաքապետի նկատմամբ միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումից հետո կքննվի փոխքաղաքապետի վերաբերյալ միջնորդությունը։

Վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող մասիսցիները  հայտնեցին,որ սպասելու են մինչև դատարանի որոշման հրապարակումը և դատարանի մոտից հեռանալու են միայն իրենց քաղաքապետի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ