25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԶԵԲ-ը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:  

Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: «Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ և նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ծրագրերն ավելի արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ աշխատելու և հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Վարչապետը հավելել է, որ ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է և այդ նպատակով կարևորում է վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացումը:

Ֆրենսիս Մալիժը նշել է, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, և բանկը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ: ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ կարևորում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած դիտարկումները և նշել, որ բանկը շահագրգռված է ընդլայնել գործունեությունը մեր երկրում տարբեր ոլորտներում: Պարոն Մալիժը տեղեկացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստան է այցելելու ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը, ինչը լավ հնարավորություն կլինի քննարկելու երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցերի, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ