25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հասարակությունը չի վստահում դատարաններին. Տիգրան Հայրապետյան

«Հանրությունը պետք է վստահի դատարաններին, իսկ պետական պաշտոնյաները իրենց հերթին պետք է ենթարկվեն դատարանի որոշումներին, եթե ոստիկանության պաշտոնյան արհամարհում է դատարանի որոշումը՝ մենք կրկին չենք ունենա իրավական որոշում: Դատարանի որոշումը ենթակա է կատարման հանրապետության ողջ տարածքում, թե՛ ոստիկանապետը, թե՛ վարչապետը և թե՛ նախագահը պարտավոր են ենթարկվել իրավական ուժի մեջ մտած դատական ակտին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ըստ Հայրապետյանի մենք մի կողմից ունենք հասարակական պահանջ, այն է ՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, մյուս կողմից ունենք դատարաններ, որ շատ դժվարությամբ են փորձում առաջ գնալ:

Հայրապետյանը մտահոգություն հայտնեց նաև այն հարցում, որ հասարակության և դատարանների  միջև կա անջրպետ. «Հասարակությունը չի վստահում դատարաններին: Ժիրայր Սեֆիլյանի դատական նիստը հենց սրա պատճառով տեղի չունեցավ, որովհետև դահլիճում այնպիսի մթնոլորտ էր, քաղաքացիները այնպես էին տրամադրված դատարանի նկատմամբ, որ այդ մթնոլորտում հնարավոր չէր դատական նիստ իրականացնել»:

Փաստաբանը նշեց նաև, որ մարդիկ՝ հանձինս դատավորների, կանգնում են դատարանում և ասում են, որ ոչինչ չի փոխվել երկրում.«Ամբողջ աշխարհն ընդունում է, որ մեր երկրում փոփոխություններ են եղել և ժողովրդավարություն է սկսել, անգամ գլխավոր դատախազն է հայտարարել, որ իրականում իրավական   փոփոխություն է տեղի ունեցել, բայց գլխավոր դատախազի ենթակա դատախազները տեսք են ընդունել թե ոչինչ չի փոխվել Հայաստանում և նույն  կեղծ դիքորոշումն են ընդունում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ