10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզպետի աթոռը ծառայելու է միայն ժողովրդի շահերին. Գարիկ Սարգսյան

 Արարատի մարզում հիմնական խնդիրներն ու մարզի ակտիվությունն էլ գյուղմթերքների հետ է կապված: Այս կարծիքին է Արարատի մարզի ապագա մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա նաև Նոր կյանք գյուղի գյուղապետն էր և լրագրողների հետ զրույցում նշեց, որ դժվարությամբ է թողնում այս պաշտոնը:

«Նոր կյանքցին թող այս անգամ էլ որոշի, թե ով պիտի լինի իր ղեկավարը»,-ասաց նա:

Գարիկ Սարգսյանը նշեց, որ իր կարծիքով՝ մարզպետ ընտրվելու չափանիշը ժողովրդին հասանելի լինելն է, ինքն էլ հասանելի է լինելու: «Նշանակվելուց հետո գնալու եմ բոլոր համայնքներով, այլ ոչ թե նստել իմ աշխատասենյակում ու սպասել, թե երբ են համայնքի բնակիչներն իրենց խնդիրներով գալու մարզպետարան:

Մարզպետի աթոռը ծառայելու է միայն ժողովրդի շահերին»,-խոստացավ նա:

Վերջինս չշտապես ասել, թե մարզպետարանում արդյոք պիտի լինեն ստուգումներ, թե ոչ, սակայն կոռուպցիան այնտեղ չի ունենալու:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ