11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարծում եմ՝ մենք կունենանք բյուջե. նախարար

«Իդեալական կլիներ, որ որևէ արտոնություն որևէ մեկը չունենար, բայց արտոնություն չտրամադրելն էլ մյուս ծայրահեղությունն է»։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գյուղմթերքների դիմաց 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկելու մասին նախկինում եղած պայմանավորվածությանը։

Նա ընդգծեց, որ նախկինում ի պաշտոնե մասնակցություն չի ունեցել պայմանավորվածությունների ձեռքբերման և կատարման գործընթացներում։ 

Դիտարկմանը, որ իշխանությունները ցանկանում են արտահերթ ընտրություններ անցկացնել աշնանը, իսկ այդ ժամանակ արդեն բյուջեի ընդունման ժամանակն է, եւ հնարավոր է, որ արտահերթ ընտրություններով պայմանավորված հնարավոր չլինի ընդունել 2019-ի բյուջեն, Ջանջուղազյանը պատասխանեց. «Վտանգներ կան, բայց օրենսդրությունը դա կարգավորել է: Եթե նույնիսկ ինչ-որ պատճառով բյուջեն չընդունվի, կյանքը չի կանգնելու: Ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն օրենքով սահմանված կարգով: Բայց ես ուզում եմ հավատալ, որ դա տեղի չունենա: Մենք ամեն բան կանենք, որ բոլոր փաստաթղթերն ընդունվեն:

Օրենքը պահանջում է, որ տարին ավարտվելուց 90 օր առաջ բյուջեի նախագիծը ներկայացնենք, իսկ դա ընկնում է հոկտեմբերի 2-ը: Կարծում եմ՝ մենք կունենանք բյուջե»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ