Եկեղեցուց լավ որևէ մեկը չի կարող համասեռամոլների իրավունքը պաշտպանել (տեսանյութ)
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ հասարակության մեջ տարբեր ընկալումներ եղան աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի՝ համասեռամոլների ազատության վերաբերյալ հայտարարության հետ կապված: «Եկեղեցու դիրքորոշումը մեծ հաշվով երբևէ չի փոխել այս հարցի վերաբերյալ, և, ցավք սրտի, ամբողջ մտահոգությունն այն է, որ եկեղեցու դիրքորոշումը աղճատված է ներկայացվում, ու այդ կերպ ներկայացվում է, թե իբրև թե հալածվում են հասարակության մեր որոշ դիրքորշումներ ունեցող մարդիկ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա:
Տեր Եսային նշեց, որ անկախ նրանից մարդն ինչ դիրքորոշում ունի, եկեղեցին նրան չի մերժում, սակայն մեղքն էլ չի ընդունում, բայց դռները չի փակում: «Էլթոն Ջոնի հայտարարությունը մտահոգիչ է այն առումով, որ մեզ համար գաղտնիք չէ, որ շատ արևմտյան կազմակերպություններ Հայաստանում կարող են ֆինանսավորել կամ հովանավորել նման տեսակ մարդկանց իրավունքները իբր թե, բայց այս քողի տակ քարոզչություն կազմակերպել: Բայց եկեղեցուց լավ որևէ մեկը չի կարող այդ իրավունքը պաշտպանել, որովհետև պաշտպանել չի նշանակում ծափահարել այդ մարդկանց, մենք մարդուն ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կա՝ օգնելով ետ դառնալ այդ ճանապարհից»,-ասաց նա:
Քահանան շեշտեց, որ սուտ է նաև այն տեսակետը, թե համասեռամոլներն այդպիսին են ծնվում, կարող են լինել ի ծնե նման դրսևորումներ, սակայն հիմնականում համասեռամալությունը չարիք է ու շնության մեղքը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: