Լեւոնը սեպտեմբերի 21-ին կասի
Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին Հրազադանի կիրճում համախոհների հետ կնշի անկախության տոնը: ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ամենայն հավանականությամբ այդ օրը Տեր-Պետրոսյանը եթե անգամ չհայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին, քաղաքական անդրադարձ եւ այդ համատեքստում ուղիղ խոսք կասի իր համակիրներին:
Ի դեպ, ՀԱԿ առաջնորդը սովորաբար քաղաքական իր գործունեության մեկնարկը սիրում է տալ հենց սեպտեմբերի 21-ին: 2007-ի սեպտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանը ազդարարեց իր վերադարձի մասին: Միայն թե այն ժամանակ նրա կողքին էին բազմաթիվ “պլոճիկով տղերք”: Այս անգամ ՀԱԿ առաջնորդը ստիպված կլինի վայելել իր “ազնվության պտուղները” . ՀԱԿ-ից մնացել է ինքը, Լյովիկը, Հրանտը … Արտահերթ ընտրությունների օրակարգը աղբանոցում է, հերթականն է շեմին` պետք է նոր բան հորինել: