25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում>> ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը: Նիստը նախագահել են Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Վրեժ Գաբրիելյանը: 

Նիստում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքի նախագիծը, համադրվել դրա առանցքային կետերի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների դիրքորոշումները։ Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ղեկավար կոմիտեի անդամներին է ներկայացրել նաև ծրագրի գործողությունների և կատարված աշխատանքների ընթացքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ