16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էժանագին սենսացիա. բուսաբանական այգում ոչ թե ռեստորան է կառուցվում, այլ վրան. մանրամասներ (տեսանյութ)

Մեր այգին դարձել է թոիրախ ինչ-որ մարդկանց համար, մենք խրված ենք դատական գործընացների մեջ. Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Բուսաբանական այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան՝ անդրադառնալով լուրերին, թե որոշ անձինք բուսաբանական այգու  վարչական տարածքում փորձում են հարսանյաց սրահ կառուցել, եւ բազմաթիվ ծառեր արմատախիլ են եղել:

Նա նշեց, որ վերջին ժամանակներում շատ հրդեհներ են լինում, կասկածներ կան, որ դրանք բնական երևույթի արդյունք չեն: «Մենք մեր այգին շատ ենք սիրում, մենք մեր այգոււն վնաս չենք տա»:

Փոխտնօրեն Սահակ Վարդանյանն իր հերթին նկատեց, որ իրեն բյուջեն այս տարի պակասել է, ու դրա տենդենցն է նկատվում: Նա ասաց, որ այդ նպատակով տարածքը տրամադրվել է վրանային սրահի համար, որը 4 ամիս է այնտեղ լինելու, և դա կազմելու է տարածքի 0.1 տոկոսը, սակայն դրա արդյունքում կարողանալու են ահագին տարածք բարեկարգել:

Սահակ Վարդանյանն ասաց, որ այդ վրանի համար պայմանագիր են կնքել անհատ ձեռներեց Գևորգ Աղաբաբյանի հետ: Պայմանագրում նշված է, որ հիմնականում այնտեղ լինելու են մշակութային հավաքույթներ, դասական երաժշտության երեկո, իսկ հարսանիք, կնունք և այլ տեսակի խնջույքներ հիմնականում նախատեսված չեն: «Հնարավոր է, որ ամսվա մեջ մի անգամ լինի, բայց դա մեր պատկերացրած տգեղ հարսանիքը չէ, որ խմեն, հարբեն և այլն: Կարող է լինել եվրոպական մշակույթին հարիր ֆուրշետ մեկ ժամով այդ վրանի տարածքում»,-բացատրեց Վարդանյանը:

Կարգապահության բաժնի վարիչ Մարինե Հովհաննիսյանը և ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանն էլ հավելեցին, որ իրենք այցելուներ են ունենում, շատ աշակերտներ ու ուսանողներ են գալիս, հորդորեցին լրատվամիջոցներին էլ համագործակցել:

 

https://www.youtube.com/watch?v=A3JsTnrxgAU&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ