23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակահայկականությունը որպես հանցագործություն պետք է ճանաչվի. Հ. Դեմոյան

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանում նրան հերոսացնելուց հետո առաջին բանը, որ պետք է աներ Հայաստանը, դա Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ լինելուց զրկելու հարցը բարձրացնելն էր:

Նրա խոսքով` ներկայումս 2 երկիր ակնհայտորեն հակահայկական քաղաքականություն են վարում, ինչը պետք է պատժվի: Դեմոյանի կարծիքով` Եվրախորհրդարանում պետք է հարց բարձրացվի հակահայկականությունը որպես հանցագործություն ճանաչելու մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցային գործընթացին, ապա բանախոսը նշեց, որ Սաֆարովի արտահանձնումը ոչ թե հնարավոր է` ազդի բանակցային գործընթացի վրա, այլ արդեն իսկ ազդել է: “Մինչեւ հիմա խոսք էր գնում փոխզիջումների մասին: Բայց հիմա ինչի՞ զիջենք, ո՞վ  է դիմացդ կանգնած”,-հայտարարեց Հայկ Դեմոյանը:

Այնուամենայնիվ, ինստիտուտ-թանգարանի տնօրենը կարծում է, որ Ադրբեջանն իր այս անհեթեթ արարքով Հայաստանին հնարավորություն տվեց իրականացնել պատասխան` պատժիչ քայլ, սակայն թե կոնկրետ  ինչի մասին է խոսքը, նա չմանրամասնեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ