25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն է ՀՅԴ-ին առաջարկել լինել կառավարությունում

«ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված է, որ պետք է լինեն կառավարող և ընդդիմադիր խմբակցություններ: Կանոնակարգ-օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է` ինչպես դա պետք է առաջանա: Հոդվածի մի մասով ասվում է, որ դա տեղի կարող է ունենալ 54 և ավել տոկոս ուժերի միջև, այսինքն նրանք ձևավորեն կոալիցիա, բայց այդ մասով չի տեղավորվում, քանի որ այդպես կնշանակի, որ Հանրապետականն է շարունակում մնալ կառավարող, ով կառավարություն չի ձևավորել: Բայց կա հոդվածի մյուս մասը, որով ասվում է, որ կոալիցիայի հուշագիր ստորագրած խմբակցությունները դրա մասին հայտարարելով՝ համարվում են կառավարող և ովքեր որ կառավարության ձևավորման մասին այդ հուշագիրը չեն ստորագրել, դառնում են ընդդիմադիր»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա կարծում է, որ հոդվածի հենց երկրորդ մասով էլ պետք է առաջնորդվել: «Դա արդեն տեղի ունեցած պետք է լիներ: Մենք ֆորմալ առումով հայտարարել ենք, որ դուրս ենք եկել կոալիցիայից: Նախատեսված է, որ եթե դուրս ես գալիս կոալիցիայից, դառնում ես ընդդիմադիր, բայց մենք նոր կառավարություն ենք ձևավորել և այս իրավիճակը անհասկանալի է ոչ միայն մեր պարագայում, այլ ընդհանրապես»,- նկատեց նա:

Պատգամավորը միևնույն ժամանակ ասաց, որ հարցը բարձրացրել են և այդ հարցն իր լուծումն ու պարզաբանումը պիտի ունենա: ««Ելք»-ում քննարկում են այդ խնդիրը: Դեռևս չենք հասել որոշակի եզրահանգման, բայց ես իմ կարծքին եմ ասում, որ ի վերջո շատ հստակ պետք է լինի` անկախ նրանից փոքրամասնության կառավարություն է, թե ինչ, բայց պետք է հստակ դառնա խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը կառավարող»,- շեշտեց նա : 

Նա նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանն է ցանկություն հայտնել, որ ձևավորվի կառավարություն իրենց մասնակցությամբ: «Մենք ասել էինք, որ կաջակցենք Փաշինյանին, բայց չենք հավակնում պաշտոնների: Առաջարկը եղել է Փաշինյանի կողմից, մենք սա համարել ենք նորմալ և որևէ սակարկություն պորտֆելների և նման այլ հարցերի հետ կապված չի եղել»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ