25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

««Քաղաքացիական պայմանագրի» վիճակը բարդ է լինելու այդ առումով»

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ շատ լավ կլիներ, որ խորհրդարանական 4 կուսակցությունները պայմանագրեր ստորագրեին մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ նրա՝ այդ պայմանագրում պիտի ամփոփվեր արտահերթ ընտրությունների հարցը:

«Եթե ընտրությունները երկարաձգվում են, մարդիկ հստակ տնտեսական փոփոխություն չեն տեսնի, վարկանիշի անկում տեղի կունենա, իսկ դա թույլ կտա մյուս քաղաքական ուժերին ձգել ընտրությունների ընթացքում, ուստի «Քաղաքացիական պայմանագրի» վիճակը բարդ է լինելու այդ առումով: Իհարկե, նրանց ներկայիս քայլերը ժողովրդահաճո են, բայց երկարաժամկետի համար դրանք չաշխատող մեխանիզմներ են:

Հասարակությունը տեսնում է լայվերով ամեն ինչ, բայց երբ երկու ամիս հետո հասարակությունը տեսնի, որ իրեն հեղափոխությունն արդյունք չտվեց, կասի՝ լավ, ձեզ համար արդյունք եղավ, բա ի՞նձ համար»,-գտնում է նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ