10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց. Միհրան Պողոսյան

«Սա իմ կարծիքն է։ Մենաշնորհները նոր չեն վերացել, դրանք դեռ Կարեն Կարապետյանի օրոք են վերացել Չգիտեմ՝ գուցե տնտեսական զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել է, վատ է եղել միգուցե, բայց այն, որ մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց, ես որպես տնտեսագետ և որպես իրավաբան կարող եմ փաստել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք բանանի գնի իջեցումը մենաշնորհների վերացում է նշանակում։

Հարցին, թե արդյոք Կարապետյանի օրոք նկատել է, որ բոլոր ներմուծողներն են օրենքի առաջ հավասար, և մաքսազերծման ժամանակ չարաշահումներ չեն կատարվել, Պողոսյանը պատասխանեց. «Եթե կան այդպիսիք, որոնք որ որոշակի գործառույթներ են իրականացրել, որը օրենքին չի համապատասխանում՝ մի ապրանքը մյուսի փոխարեն են մաքսազերծել կամ ընդհանրապես չեն մաքսազերծել, ապա ես ջատագովն եմ, որ  այդ բոլոր մարդիկ հայտնվեն վանդակների ներսում՝ դա կլինի ընդդիմությունից, թե իշխանությունից։ Ես մի բան գիտեմ՝ պետության բյուջեին կպնել չի կարելի»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ