19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեղքերի թողություն հանրային պախարակման դիմա՞ց

Այսքան չարաշահումների մասին բացահայտումներ են լինում ու քրեական գործեր չկա՞ն հարուցված: Սիրելիներս, նախկին իշխանությունների օրոք էլ բավական շատ կարդում էինք այդպիսի բացահայտումներ /ուրիշ բան չէ՝ այցելեք Հետքի արխիվ/, բայց կարծես թե դա լոկ ընթերցանության համար էր, ու ոչ մի պատիժ: Իրավական պետություն չենք ունենալու, քանի դեռ չունենք պատժելիության սկզբունքի կիրառումը:

Այլապես կստացվի, որ երկրի խոշորագույն կոռուպցիոներները մաղարիչով պրծնում են՝ մեղքերի թողություն հանրային պախարակման դիմաց: Եթե այսպես շարունակվի, սա շատ մտահոգիչ կլինի նոր կառավարության երկարակեցության ու վստահության համար: Հետո չասեք, թե հակահեղափոխական ենք: Պարզապես ուզում ենք իրավական պետություն ունենալ: Ոչ ավելին:

Ստյոպա Սաֆարյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ