25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դու չէ, դուք, դու ինձ մի ընդհատի. Ազգային ժողովում կրքերը «թեժացան»

Ազգային ժողովն այսօր շարունակում է քառօրյայի աշխատանքները: Քվեարկության դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց, որ քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ և քվեարկել:

Սրան սակայն դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցությունը: «Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղը աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք թողնում այս հարցն այսօր քննարկելու»:

Գևորգ Կոստանյանը նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ այն է էական, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,-ասաց նա:

ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր: Բաղդասարյանն ասաց, թե սա ասում է հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում: Տեղից Նաիրա Զոհրաբյանը նետեց, թե նա է ուշ ընկալողը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ բորբոքել և ճիշտ պատկերացումներ ունենալ առաջարկի վերաբերյալ: «Առաջարկը հետևյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել եհնց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց խմբակցություններով իրար հետ որոշել, թե երբ պիտի լինի քվեարկությունն ու քննարկումը:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ շեշտեց, որ իրենց խմբակցությունից ուղղակի ասում են, որ նման պայմանավորվածություն ի սկզբանե չի եղել, դա է խնդիրը:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ հանձնաժողովում այս հարցը որոշվել է քննարկել 24 ժամյա ռեժիմում: Արդյունքում քվեարկվեց հարցը հատուկ ռեժիմով քննարկելու հարցը և ընդունվեց 66 կողմ ձայնով:

Գևորգ Կոստանյանը փորձեց բացատրել, թե ինչ է տալու այս օրենսդրական կարգավորումը: «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորություն ըթացակարգին է վերաբերում»,-նշեց նա:

Քվեարկության արդյունքում որոշվեց երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկել, իսկ Բաբլոյանն էլ ասաց, որ որպես ԱԺ նախագահ ինքը կորոշի, թե երբ քվեարկեն: «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը դիմելով Կոստանյանին՝ ասաց, թե երկար տարիներ դատախազ է եղել, և հիմա նոր է նրա սիրտը ցավում: «Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք, այդ հարցերով եք զբաղվում»,-ասաց նա:

Կոստանյանն արձագանքեց Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել, ընթացքում Միքայելյանը տեղից խոսում էր, պատասխանում Կոստանյանին, վերջինս էլ նետեց. «Դու-ով մի խոսեք, դուք-ով, մի ընդհատեք, ես ձեզ չէի ընդհատում:  Դու ինձ չպիտի ընդհատես»:

Միջամտեց Արա Բաբլոյանը. «Սասո՛ւն, Սասո՛ւն»:

Այս ամենը եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք դեմ չեն վաղաժամ ազատմանը, այլ դեմ են այս ռեժիմով աշխատելուն:

Վերջնական որոշումն, ըստ էության, կկայացնի ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ