25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չկա մեկը Աստծուց բացի

Չկա մեկը Աստծուց բացի, որին կարելի լինի ամբողջությամբ վստահել, նույնիսկ սեփական անձը այդ հարցում կասկածելի է:
Չկա մեկը Աստծուց բացի, որ նեղության մեջ այդպես հիմնավոր մխիթարի:
Չկա մեկը Աստծուց բացի, որ հիմնովին ների ու էլ երես չտա հարկ եղածին:
Չկա մեկը Աստծուց բացի, որ սրտիդ մեջ մշտամնա կարգավիճակ ունենա, ամենքը ինչ որ առիթով ժամանակ առ ժամանակ դուրս են մնում այնտեղից:
Չկա մեկը, Աստծուց բացի, որին երբ ձեն տաս, միշտ հասանելի լինի:
Չկա մեկը, Աստծուց բացի, որ մեր ողջ կյանքի համար պատասխանատու լինի, մինչև ծնունդ, կյանք և մահից հետո էլ նույնիսկ:
Չկա մեկը Աստծուց բացի, որ այդքան պատրաստակամ լինի միայն տալու և ոչինչ չակնկալելու:
Չկա մեկը, որ Աստծու պես մեզ սիրի, թեկուզ պատժելու պահին…Իրոք չկա.
Մի խոսքով չկա շիտակ կյանք առանց Աստծո, ստուգեք և տեսեք, որ մեր ծանր պահերին երբ մեծ փորձության մեջ ենք եղել, մեր հույսը Աստծու վրա չի եղել, բայց երբ ուժգին ենք կանչել Նրա Անունը, դուրս ենք եկել այդ վիճակից:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ