25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանում կանցկացվի նորաձևության ֆորում

Հունիսի 2-ից 4-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի 2018թ. Երևանի նորաձևության ֆորումը: Այն երկրի դիզայներների համար գերազանց հնարավորություն կլինի՝ հանդիպելու համաշխարհային նորաձևության ներկայացուցիչների, մասնագետների և ազդեցիկ մարդկանց, ովքեր կկիսեն իրենց փորձը և կանցկացնեն մի շարք վարպետության դասեր տեղի դիզայներների համար՝ այս միջոցառումը դարձնելով առաջինն իր տեսակի մեջ:
 
Ֆորումը կընդգրկի դասընթացներ ու աշխատաժողովներ նորաձևության միտումների կանխատեսման, ոլորտային լուսանկարչության, լրագրության և կրթության վերաբերյալ: Այն հայ դիզայներներին հնարավորություն կտա նաև մասնակցել անհատական խորհրդատվության սեսիաներին և պորտֆոլիոների ներկայացումներին: Գրանցման համար վերջնաժամկետը մայիսի 28-ն է:
 
Հայաստանի «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի կողմից կազմակերպված և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի կողմից աջակցվող ֆորումը կնպաստի երկրում ավելի կայուն, արդյունավետ և առողջ նորաձևության արդյունաբերության ստեղծմանը, որն ունի հարուստ մշակութային և  ստեղծարար ներուժ, սակայն դեռ պետք է զարգանա և ընդլայնի իր նորաձևության տաղանդը:
 
«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն աջակցում է Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) համար: Այն նպատակ ունի ամրապնդել մասնավոր հատվածը, աջակցել ՓՄՁ-ների համակարգման մեխանիզմներին և հաստատել կապեր հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև ապահովել ֆինանսների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ