25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազատեք բանտերից բոլոր ազատամարտիկներին. Հեթանոս Տիկոն` Նիկոլ Փաշինյանին/տեսանյութ/

Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո) բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Մեծարգո Պարոն վարչապետ, Գերագույն գլխավոր հրամանատար.

Ես՝ հայ զինվոր եմ և Հայաստանի հանրապետության մեկ մասնիկը: Դուք վարչապետ եք առաջադրվել ժողովրդի կամոք:Ուզում եմ նշել, որ հասարակ քաղաքացին սխալվելու իրավունք ունի, բայց Դուք որպես Գերագույն գլխավոր հրամանատար անգամ չնչին սխալի իրավունք չունեք, քանի որ այդ սխալը կարող է ծանր հարված լինել երկրի անվտանգության համար:

Մեծարգո Պարոն Գերագույն գլխավոր հրամանատար, այսօր մեր թշնամին՝ թուրքը Հայաստանի և Արցախի սահմանագծին զինտեխնիկայի կուտակումեր է անում: Ուզում եմ, որ չմոռանանք Սաֆարովին, ով գաղտագողի կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Բուդապեշտում կայացած դատավարության արդյունքում մարդասպանը ցմահ ազատազրկման դատապարտվեց, սակայն Ադրբեջանը կարողացա իր երկիր վերադարձնել արյունարբու թուրքին և հերոսի կոչում շնորհել:

Ուզում եմ անդրադառնալ կոնկրետ խնդրանքիս: Ես ազատամարտիկ եմ և գիտեմ, թե ինչ է պատերազմի դաշտում զենքը ձեռքին հանուն ազատության կռիվ տալը: Մենք պայքարեցինք՝ մահ կամ ազատություն գաղափարախոսությանը ծառայելով: Մեծ ցավ եմ ապրում, որ մարտական ընկերներս այսօր տառապում են բանտերում: Այնպիսի տպավորություն է, որ թվում է, թե Հայաստանի հանրապետությունը դարձել է քրեակատարողական հիմնարկ:

Պարոն Գերագույն գլխավոր հրամանատար, Պարոն Պաշտպանության նախարար, Պարոն Արդարադատության նախարար՝ մենք պատերազամական իրավիճակում ենք: Գրեթե մեն օր սահմանին 18-20 տարեկան զինվոր է զոհվում: Այո, դա անփորձության հետևանք է: Սակայն, մինչև երբ պետք է սա շարունակվի: Պարոն Փաշինյան, Դուք ժողովրդի վարչապետն եք և Ձեր սուրբ պարտականությունն է պաշտպանել ժողովրդի անվտանգությունը:Հանուն երկրի անվտանգության մի կողմ դրեք բոլոր միջազգային պայմանագրերը, բոլոր օրենքները և շարժվեք մեկ օրենքով, որը հայրենասիրության օրենքն է:

Մայիսի 28-ը Հայաստանի անկախության և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակի օրն է։Ուզում եմ մեջբերել Սպարապետ Վազգեն սարգսյանի խոսքերը՝ հայրենիքը սկսում է սահմանից։ Այսօր ՔԿՀ-ներում կան 1000-1500 պատերազմն անցած ազատամարտիկներ: Դա արդեն երկու բանակային միավորում է: Մեր բանակի մեր զինվորի ոգին ուժեղ է, սակայն անփորձ են և դրա պատճառով շատ զոհեր ունեցանք:Ասում են՝ ապրիլյան պատերազմում հաղթել ենք ու ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս. 100-ից ավելի զոհ և վիրավորներ տալո՞վ: 800 հեկտար զիջելով պատերազմ չեն հաղթում: Հզոր բանակ ունենալու համար զինվորի կողքին պետք է լինեն պատերազմի բովով անցած ազատամարտիկները: Ես չեմ անդրադառնա քաղբանտարկյալ հասկացությանը: Ելնելով Հայաստանի և Արցախի անվտանգության խնդրից հորդորում և պահանջում եմ համաներում շնորհել ազատամարտիկներին:

Ազատ արձակեք բոլոր ազատամարտիկներին: Զենք տվեք նրանց և թող լինեն զինվորների կողքին՝ սահմանին: Այս քայլով կամպրապնդեք բանակը: Որպես զինվորական վստահեցնում եմ, որ դրանից հետո թուրքը բանակցելու տարբերակներ կխնդրի: Այս անգամ Հայոց բանակը կարող է հասնել մինչև Բաքու: Պարոն Գերագույն հրամանատար սա կլինի Ձեր առաջին ճիշտ և հայրենասիրական քայլը: Խնդրում եմ՝ Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակի օրը համաներում հայտարարեք: Ես՝ «Գվարդիայի աստղ» ռազմահայրենասիրական բլոգի հրամանատարս պատասխանատվություն եմ ստանձնում ամբողջ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա: Պատերազմական գործողությունների ժամանակ՝ լայնածավալ ռազմական առաջընթացի դեպքում, Ձեր հրամանով՝ ազատամարտիկների գունդը կառաջնորդեմ առաջնագիծ և կկռվենք հանուն երկրի խաղաղության: Կոչ եմ անում ստեղծված միավորումը անվանել՝ «Հայ գվարդիա», որը կենթարկվի ՀՀ վարչապետ, Գերագույ գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանին:

Հարգանքներով՝ «Գվարդիայի աստղ» ռազմահայրենասիրական բլոգի հրամանատար Տիգրան Հեկտորի Գրիգորյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ