25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սարի թաղի» գործով կալանավորվածները քաղբանտարկյա՞լ են. ծանր կենցաղի դառը պտուղները

2016թ.  հուլիսի 29-ի կեսգիշերին և լույս 30-ի գիշերը, երբ Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղ թաղամասում ընթանում էին ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» հերթական հավաքն ու երթը, ոստիկանության ծառայողների կողմից, մասնավորապես Սարի թաղում հավաքված ցուցարարների նկատմամբ գործադրվեց բռնություն, կիրառվեցին հատուկ միջոցներ: Դրանց արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառվեցին հավաքի մասնակիցներին, անգամ` ոստիկաններին ու Սարի թաղի բնակիչներին: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կլանավորվեցին Սարի թաղի 10 բնակիչներ:

Սարի թաղի գործով  կալանավորվածները պնդում էին` բնակիչները դուրս էին եկել ոչ թե իրենց աջակցությունը հայտնելու կամ չհայտնելու տեղի ունեցած իրադարձություններին, այլ ընդամենը իրենց մտահոգությունն էին հայտնում այն հանգամանքի շուրջ, որ երկու օր էր  զրկված էին մինիմալ կենցաղային պայմաններից՝ հոսանքից, գազից, տրանսպորտ չէր աշխատում:

Երեկ մայիսի 16-ին, երբ  մերժվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների խափանման միջոցը փոխելու որոշումը և նրանց աջակիցները փակեցի Արշակունյաց պողոտան` Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատներից միացան բոյկոտին:

Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամուսնու նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի:
«Հեղափոխությունից հետո հույս ունեի, որ ամուսինս ազատության մեջ կլինի: Մինչդեռ դատերը անհարկի հետաձգվում են, իսկ իմ ընտանիքը շարունակում է մնալ ծանր վիճակում: Իմ երեխան զրկվեց մանկությունից, հիմա էլ տանն եմ թողնում, որ մասնակցեմ մեր արդարացի պահանջին: Ես պահանջում եմ, որ անհապաղ ազատ արձակեն մեր տղաներին: Նրանք այդ քայլին գնացել են, որովհետև ծանր կյանքով էինք ապրում: Նրանք հանցագործներ չեն»,-նշեց Լալա Բերնեցյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ