Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետը
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, գրում է AnalitikaUA.net-ը:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ ուկրաինացիների եւ հայերի միջեւ բազմադարյա բարեկամական կապերը հետագայում նույնպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանան:
Ուկրաինան շահագրգռված է երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացմամբ, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական ոլորտում:
Հարգելի պարոն Վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ»:
Ավելի վաղ AnalitikaUA.net-ը հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: