20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մշտապես տեղեկություններ կունենանք երկրաշարժերի մասին. մասնագետ

Արտակարգ իրավիճակների նախարարության առջեւ կարեւորագույն մի խնդիր է դրված`   դժվար պահին միշտ բնակչի կողքին լինել: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը` նշելով, որ բնակչությունը պետք է իմանա, որ այսօր փրկարար ծառայությունը իր մատից փուշ կհանի:

Բանախոսն ասաց նաեւ, որ 2014թ.-ի կարեւորագույն ուղղություններից է լինելու հայ-ռուսական փրկարարական ծառայությունների համագործակցությունը:

“Ռուսական կողմից 12 մլն դրամի ներդրում կլինի, կունենանք նաեւ նոր ուղղաթիռներ”,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի սեյսմիկ վիճակին` Ն. Գրիգորյանը նշեց, որ  դա մշտապես գտնվում է նախարարի ուշադրության կենտրոնում:

“Այս տարի նորովի կներկայանա Գառնիի կենտրոնը, եւ մենք մշտապես մատներս կդնենք երկրի պուլսի վրա, մշտապես տեղեկություններ կունենանք երկրաշարժերի մասին”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ