21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում դատավորներն աշխատում են ծանրաբեռնված

Հայաստանում առկա 230 դատավորի հաստիք կա, որի  98 տոկոսը համալրված է: Մեր երկրում  100.000 քաղաքացու բաժին է ընկնում 6,1 դատավոր, Եվրոպայում՝ 100.000-ին 21,6 դատավոր: Սա նշանակում է, որ Հայաստանում դատավորներն աշխատում են ծանրաբեռնված:

Այս տվյալները հրապարակեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը՝ Աղվերանում՝ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված “Դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները” թեմայով սեմինարին:

Անցած տարի  ընդհանուր իրավասության եւ վարչական դատարաններ մուտքագրվել է 90 000 գործ, որից  12 տոկոսն է բողոքարկվել Վերաքննիչ դատարան: Այս ատյանի կողմից բավարարվել է գործերի մոտ 40 տոկոսը:

 Վճռաբեկ դատարան բողոքարկված  4,6 տոկոսի  կամ՝ 4000 գործից բավարարվել է հինգ տոկոսը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ