Երկրաշարժ
Ս.թ. մայիսի 3-ից մինչև 9-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից երեքը գտնվում է Հայաստանի տարածքում.
- մայիսի 5-ին, ժամը 06:55-ին, M=2.0, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Զովունի գյուղում:
- մայիսի 7-ին, ժամը 03:22-ին, M=1.2, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք,
- մայիսի 7-ին, ժամը 03:43-ին, M=8, Վարդենիս քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք: