Վեոլիա Ջուրն աշխատում է
Ոչ հեռու անցյալում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ջրամատակարարումն իրականացվում էր 6 ժամյա ռեժիմով, իսկ Քարակերտում՝ անգամ ոչ ամենօրյա: Դրա պատճառը նաեւ այդ բնակավայրերում առկա գաղտնի վթարներն էին, ապօրինի միացումները, ջրի կորուստը։
Շատ գործ ունեին այստեղ անելու ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրինության Գոտիավորման խմբի և «Արմավիր» տեղամասի մասնագետները իրավիճակը շտկելու համար: Աշխատանքի սկիզբը համայնքների բաշխիչ ցանցի ուսումնասիրությունն էր, իսկ վերջը՝ խնդրի լուծումը: Ջրմուղագործների մոտ սկիզբը լավ դրվեց, վերջն էլ ստացվեց առավել քան գոհացուցիչ:
Անցած ժամանակամիջոցում Ակնալճի Ավետիսյան, Արարատյան, Շահումյան, Շիրակի, Ձորափի, Ազատամարտիկներ փողոցներում հայտնաբերվել ու վերացվել է թվով 8 գաղտնի վթար, փոխարինվել է վթարային վիճակում գտնվող մոտ 150 գծամետր ջրագիծ։ Դրա արդյունքում խնայվել է վայրկյանում մոտ 6 լիտր ջուր, որի շնորհիվ հնարավոր է դարձել վերագործարկել չշահագործվող ջրաճնշման աշտարակն ու նախկին 6-ժամյա գրաֆիկի փոխարեն ջրամատակարարումն իրականացնել շուրջօրյա ռեժիմով։
Քարակերտում էլ քիչ գործ չի արվել: Համայնքում հայտնաբերվել և վերացվել է թվով 7 գաղտնի վթար։ Փոխարինվել է վթարային վիճակում գտնվող մոտ 75 գծամետր խողովակ, ինչպես նաև շահագործումից հանվել է 100 մմ տրամագծով 60 մետր թուջե ջրագիծ։ Այստեղ էլ է խնայվել ջուր՝ մոտ 9 լ/վ քանակով։ Վերջինս ուղղորդվել է բնակավայրը սնուցող օրվա կարգավորիչ ջրամբար՝ ինչն էլ հնարավորություն է տվել անցնել շուրջօրյա գրաֆիկի:
Տասնամյակներ շարունակ իրենց կենցաղի բաղկացուցիչ մաս կազմող ու անլուծելի թվացող խնդրի մասին այստեղ արդեն անցյալով են խոսում: Ավելի ճիշտ հիշում են, որպես մղձավանջային երազ, որից իրենց արթնացրեց Վեոլիա ջուրը:
Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն