17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀՖՖ-ի պարզաբանումը՝ մայիսի 2-ին կայանալիք 2 խաղերի ժամերը փոխելու վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ մայիսի 2-ին կայանալիք Բարձրագույն խմբի 26-րդ տուրի 2 խաղերի անցկացման ժամերը փոխվել են:

«Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված, միեւնույն ժամանակ հաշվի առնելով ՀՀ ազգային հավաքականի նախատեսված պաշտոնական ընկերական հանդիպումները, ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության առկա խիտ խաղացանկը եւ Եվրագավաթների մասնակցության իրավունք նվաճած ակումբների հայտավորման վերջնաժամկետները՝ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-18թթ. առաջնության խաղացանկում կատարվել են հետեւյալ փոփոխությունները.

«Ալաշկերտ»  –  «Շիրակ», Երեւան, Ֆուտբոլի Ակադեմիա, 02/05/2018՝ 20:00

«Փյունիկ»    –   «Բանանց», Երեւան, «Հանրապետական», 02/05/2018՝ 20:00»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Երեւանում անցկացվող բողոքի ցույցերի պատճառով մայիսի 2-ին մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներ փակ են, իսկ երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, եւ թիմերն ունեն ստադիոն հասնելու լուրջ խնդիրներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ