20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանը չի հերքում /վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, թե Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը պարտքեր ունի:

”Ուներ որոշակի պարքտեր, այո, և ես տհաճությամբ եմ կարդում մեկնաբանությունները, որովհետև հանգուցյալ ռեկտորի գործունեության հետ կապված մեկնաբանությունները, երբեմն գուցե տեղին, երբեմն անտեղին չեն տեղավորվում հայկական մենթալիտետի շրջանակներում և շահարկման այլ միտում ունեն”,-ասաց նախարարը:

Աշոտյանը, սակայն, հերքեց այլ լուրերը, թե շենքը գրավադրված է:

Ինչ վերաբերում է կառավարության գումարային օգնությանն, ապա նախարարն ասաց, որ առաջին դեպքը չէ, որ նման օգնություն է լինում: ”Կառավարությունը երկու անգամ օգնել է, իսկ խնդիրը, որը ծագել է, կապված է մասնագիտական գործունեությունն ակտիվացնելու ցանկության ու ֆինանսական անհրաժեշտ միջոցներ չունենալու հետ”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ