26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատապարտյալը հաղորդում է տվել

ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ, ազատազրկման դատապարտվելով խարդախություն կատարելու համար, 2015թ.-ի փետրվարից պատիժ է կրել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում, որտեղ նշված ժամանակահատվածում հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձն իր օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կազմակերպելու համար իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.192.500 ՀՀ դրամին համարժեք  2500 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, Ա. Ս.-ն նաև հայտնել է, որ իրեն հիմնարկի տնտեսական մասի աշխատանքներում ընդգրկելու և երկարատև տեսակցություններ տրամադրելու համար պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ է տվել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց:

Այսպիսով, Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նշված չափերով կաշառք տալու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ