«Դադարեցվում են բոլոր ճռռիկները»
«Այսօր երեկոյան այդ մասին կխոսեմ, այդ հարցերին կպատասխանեմ»,-այսօր երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, որ մայիսի 1-ին ԱԺ-ն կընտրի վարչապետ ԱԺ հատուկ նիստին:
Ապա դիմելով երթի մասնակիցներին՝ նա նշեց. «Դուք իսկապես հզոր եք, ձեզ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ձեր սկզբունքայնության ու նվիրվածության համար»:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ոչ մի փակ համարով ավտոմեքենա չպիտի լինի, քանի որ դ անօրինական է: Փաշինյանը նա դա որակեց որպես սադրանք: «Ոչ ոք չի կարող օգտվել մեր հեղափոխություն լկտի ձևով մեքենա վարելու համար»,-ասաց նա, ապա հորդորեց. «Դադարեցվում են բոլոր ճռռիկները»: