16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իսկ իրենք գիտե ՞ն ինչ են որոշելու

“Իսկ իրենք գիտե ՞ն ինչ են որոշելու: Այս հարցն ուղղակի անընդհատ նշվում է, խոսվում է, ի վերջո իրենք են ընդունում այդ որոշումը”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԲՀԿ-ի շուրջ ընդդիմության համախմբման եւ միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին հարցին, ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Մհեր Շահգելդյանը նշեց, որ այսօրվա դրությամբ չի տեսնում միասնկան թեկնածուի առաջադրման գործընթաց:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ Ժառանգությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու շուրջ խորհրդակցություններ են վարում ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Թեեւ ԲՀԿ-ի եւ վերը նշված կուսակցությունների միջեւ առանձին-առանձին ընթացող քնարկումների մասին միայն ընդհանուր բնույթի տեղեկատվություն է հաղորդվել, մասնավորապես ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի բացառել միասնական թեկնածուով ընտրություններին գնալու հնարավորությունը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ ՕԵԿ-ի համագործակցության հնարավորությանը եւ Լեւոն Զուրաբյանի վերջին հայտարարությանը, թե ՀԱԿ-ը անգամ ՀՀԿ-ի հետ է համագործացության եզրեր է տեսնում, բայց ոչ ՕԵԿ-ի, Մհեր Շահգելդյանն ասել է.”Մենք ընդհանրապես քաղաքակիրթ ենք մեր մոտեցումների եւ հայտարարությունների մեջ եւ այդպես էլ եղել ենք նաեւ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ի կողմից շատ անհարիր հայտարարութւոններ են եղել: Մեր համագործակցությունը սահմանափակվում է խորհրդարանի շրջանակներում, ես չեմ կարծում որ համագործակցության եզրեր այսօր կան”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ