12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արթիկի ծննդատանը երկու ամիս աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ երեկ իրենք ահազանգ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Արթիկի ծննդատան մի քանի աշխատակիցներից, որոնք դժգոհեցին, որ իրենք մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել։

՛՛Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ ՛՛Ես նման ահազանգ չեմ ստացել։ Լավ քաջատեղյակ եմ ծննդատան ֆինանսական վիճակին, իրենք խնդիրներ չունեն, որ աշխատավարձ վճարելու պրոբլեմ ունենան։ Հնարավոր է՝ ինչ-որ կազմակերպչական խնդիրներ են առաջացել, դե տարեվերջ էր, հիմա էլ՝ տարվա բյուջետային սկիզբ, բյուջեի նոր հաստատում։ Վերջին հաշվով էլ օրենքով սահմանված կարգով հունվարի աշխատավարձը տնօրենն իրավունք ունի վճարելու մինչև փետրվարի 20-ը։ Այս անգամ ձգձգվել է, բայց հաստատ խնդիր չկա։ Եթե խնդիր լիներ, ես կիմանայի՛՛,–ասաց քաղաքապետը՛՛,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ