Օրգանիզմի ճարպը օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ/վիդեո/
“Ռեգեներատիվ բժշկությունը էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացման կամ բջիջների պատվաստման եղանակով հիվանդության կամ վնասվածքի պատճառով առաջացած ախտահարված հյուսվածքի վերականգնումն է:
Ռեգեներատիվ բժշկությունը՝ որպես առանձին դիսցիպլինա, հարում է կենսաբանությանը, բժշկությանը, ինժեներիային՝ ներառելով նշված երեք գիտություններից որոշակի մասեր”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը:
Խոսելով Հայաստանում պլաստւկ վիրարաբույժության առաջընթացի մասին նա նկատեց, որ այս պահին ասենք պարանոցի ձգումը կամ այլ կնճիռների հարթման դեպքում 7-10 տարվա երաշխիք է տրվում:
Մեզենխիմալ ցողունային բջիջների հայտնագործումից հետո որոշակի տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր եղավ լիպոսակցիայի միջոցով հիվանդի օրգանիզմից դուրս հանվող ավելորդ ճարպն օգտագործել:
Մասնագետի խոսքով՝ բժշկության այս մեթոդի կիրառումը կարևոր է այնքանով, որ սրա միջոցով հիվանդները կարող են երիտասարդացնել իրենց մաշկը, առանց պրոթեզների սեփական ճարպի միջոցով մեծացնել կրծքագեղձերը, խրոնիկական վերքերը բուժել:
“Այս պահի դրությամբ մենք ունենք 40-45 հիվանդ, որոնց մեծ մասը դիմում է մեզ հետայրվածքային խնդիրները վերացնելու համար”,- մանրամասնեց բժիշկը: Գագիկ Ստամբոլցյանը հավաստիացնում է, որ ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության մատուցած ծառայությունները ֆինասկանան առոումով համարժեք են պլաստիկ վիրահատության գներին:
Բժիշկը նկատեց, որ Հայաստանում հիմնականում դիմում են հետայրվածքային սպիների վերացման համար:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: