13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրելու

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

 Կոնգրեսի` ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործնունեության մանրամասները:

 Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների եւ հանդիպումների վերաբերյալ:

 Արամ Մանուկյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ հաղորդում:

 Վարչության անդամ Ավետիս Ավագյանը ներկայացրել է հաղորդում Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի անցկացման մասին: Վարչությունը հաստատել է խորհրդի նորընտիր նախագահ Արտավազ Այվազյանին:

 Նիստում քննարկվել է մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական միջոցառումների ծրագիրը:

 Տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ