“Կոշ”-ի գաղութում դատապարտյալը հանկարծամահ է եղել
Երեկ ՝ երեկոյան, “Կոշ” քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 52-ամյա դատապարտյալ Պարգև Կակոյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից :
Նա տեղեկացրեց, որ վերջինս սպանություն կատարելու մեղադրանքով 2008 թ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, իսկ դրանից առաջ ծանր հանցագործությունների համար դատապարտվել էր 4 անգամ:
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նրա մահվան պատճառը, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: