Կառավարությունը փոխում է նիստերի ժամերը
Կառավարությունը կփոխի նիստերի ժամերը, ժամը 11-ի փոխարեն այն կկայանա արդեն ժամը 17:-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը հինգին ենք անելու կառավարության նիստերը», – ասաց նա: