26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կասկածելի պարունակությամբ տոպրակ է բերել ՔԿՀ, թողել սեղանին ու արագ հեռացել

Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռեւս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին եւ հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այնուհետեւ սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ եւ անմիջապես հեռացել:

Զննությամբ տոպրակում հայտնաբերվել եւ առգրավվել է Bepanthen Pommade 5%, 100g գրառմամբ 2 տուփ եւ 0.5 լիտր տարողությամբ 1 թափանցիկ պոլիէթիլենային տարայով, SOBIO HYDRA Aloe Vera գրառմամբ բաց դարչնագույն յուրահատուկ հոտով հեղուկ զանգված: Երկու տուփերից մեկում հայտնաբերվել է թափանցիկ մեկ փաթեթ, որի ընդհանուր քաշը կազմել է 76.78 գրամ, իսկ մյուսում՝ եւս մեկ փաթեթ՝ ընդհանուրը 112.96 գրամ քաշով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ