Կառավարությունը կմերժի Մանե Թանդիլյանի առաջարկը
Կառավարությունն այսօրվա օրակարգում ընդգրկված է հարց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին:
Առաջարկվում է սահմանել, որ վճարված եկամտային հարկի գումարներից հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները վերադարձվում են նաև անմիջապես կառուցապատող չհանդիսացող անձանցից ձեռքբերվող բնակարանների դեպքում, եթե վարձու աշխատողը անշարժ գույքի ձեռքբերման պահից վերջին երեք տարիների ընթացքում չունի բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, իսկ տվյալ հիփոթեքային վարկը վերաֆինանսավորվել է Ազգային հիփոթեքային ընկերություն կամ Բնակարաններ երիտասարդներին վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Նախագծում ասված է. «Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորումներն ամբողջությամբ հակասում են գործող մեխանիզմի սահմանման հիմքում դրված տրամաբանությանը՝ չեն նպաստելու տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը և պետական բյուջեի եկամուտների կորուստների փոխհատուցմանը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող մեխանիզմի նպատակներից է բնակարանաշինության խթանումը, գտնում ենք, որ առաջարկության ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև բնակարանաշինության ծավալների վրա:
Նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի ընդունումը, այլ հավասար պայմաններում, ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաև ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն»:
Առաջարկի հեղինակը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է: