05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ում չեն նախատել Նուշիկյանին

՛՛Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ՛՛,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու ձեռնպահ քվեարկեց ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով: Նշենք, որ ՀՀԿ-ը այս որոշմանը դեմ էր քվեարկել: 

՛՛Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, ես ունեմ իմ սեփական կարծիքը, շատ որոշակի հարցերի կապակցությամբ և արտահայտում եմ իմ կարծիքը այդ հարցերի շուրջ՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե արդյոք ձեռնպահ քվեարկելով համարում է, որ գործարքն ամեն դեպքում փակ և գաղտնի է կատարվել, ինչպես պնդում է ընդդիմությունը, Նուշիկյանն արձագանքեց. ՛՛Փակ տեղի մասին ես իմ կարծիքը դեռ շուտվանից եմ հայտնել, որ ես համաձայն չեմ մարժայի տարբերության մասին. այն թվաբանությանը համաձայն չեմ, որ սահմանից հետո գինը աճում է՛՛:

Նա հավաստիացրեց նաև, թե Հանրապետականում իր դիրքորոշմանը հանգիստ են վերաբերել և չեն ասել՝ ինչո՞ւ է ձեռնպահ: ՛՛Համենայնդեպս, ես անհանգստություն ոչ մեկի մոտ չեմ տեսնում՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ