16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Համաքաղաքային աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 15 հազար ծառ և 5 հազար տուփ

Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող բոլոր պետական կառույցներ և հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ, համատիրություններ, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:

Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակլիմայական պայմանները` քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ ծառատունկի համար ընտրվել է մշտադալար և դեկորատիվ ավելի քան 10 ծառատեսակ: Քաղաքապետարանը հոգացել և ապահովել է նաև ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Աշնանային ծառատունկի շրջաակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ  տնկվել է շուրջ 15 հազար ծառ և 5 հազար թուփ:

“Ծառատունկը հիմնական իրականացվել է բակային, ընդհանուր օգտագործման, երկար տարիներ անուշադրության մատնված բաց տարածքներում, ինչպես նաև մայթեզրյա հատվածներում: Ծառերի վնասվելու հնարավոր դեպքերը կանխելու նպատակով դրանք ամրացվել են ամրակներով և մետաղական ճաղավանդակներով: Ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 40 հազար ծառ և 5 հազար թուփ”,- նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Մասնակիցները փաստել են, որ կազմակերպված ծառատունկը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի համար և էլ խոստացել են  հետամուտ լինել և հետագայում զբաղվել իրենց տնկած ծառերի խնամքով:

Henaran.am-ի տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ