26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վիրավորանք է ապրիլյան հերոսների հանդեպ».Անահիտ Բախշյան/տեսանյութ/

«Ռազմահայրենասիրական դատիարակությունը փաստաթղթերով հնարավոր չէ իրականացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծին ասաց կրթության փորձագետ  Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանը նշեց, որ նախգծի շուրջ քննարկումները սկսվել են ապրիլ ամսին, երբ այդ նույն ժամանակահատվածում 2 տարի առաջ տեղի էր ունենում արցախյան քառօրյա պատերազմը։

«Փաստաթուղթը կազմողները սրանով վիրավորել են այն տղաներին, որոնք 2 տարի առաջ կրծքով պաշտպանում էին հայրենիքը։ Նախագծի մտահոգությունն այն է, որ երկրում անբարենպաստ վիճակ է, բայց դա բարելավելու համար այս փաստաթուղթն առոչինչ է»,- նշում է Անահիտ Բախշյանը։

Նարինե Դիլբարյանն էլ նշում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունն ուրիշ տեղից էր պետք սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ