26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիմարություն է, անպարկեշտ պահվածք. պատգամավորը՝ ակցիայի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի ակցիան անպարկեշտ պահվածք է համարում։ «Հիմարություն է, անպարկեշտ պահվածք։ Ազգային ժողովն ունի իր գործելաոճը և ցանկացած պատգամավոր, որը հարգում է իրեն և իր գործընկերներին, պետք է հետևի այդ գործելաոճին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիից մեկնարկած քայլերթի մասին, որն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության է՝ Մինասյանն ասաց. «Ցանկացած քաղաքական ուժի կողմից օրենքի սահմաններում արվող ամեն ինչ ողջունելի է»։ Դիտարկմանը, թե Փաշինյանը կոչ է անում փակել ԱԺ մուտքերը, որպեսզի վարչապետի քվեարկության օրը պատգամավորները չկարողանան գալ քվեարկության, Մինասյանն արձագանքեց, որ ցանկացած քաղաքացու տեղաշարժի իրավունքը սահմանափակելն անթույլատրելի է, ինչին համապատասխան մարմիններն անհրաժեշտության դեպքում կարձագանքեն։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին: Նրանք երկու գունավոր ճայթռուկ վառեցին ԱԺ դահլիճում, որտեղ շնչելն այդ պահին անհնար դարձավ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ