Ինչպես կասեր ՀՀԿ ղեկավարը, սիրուն չի
Ազգային ժողովում քննարկվում է նախագահ Սերժ Սարգսյանի առարկությամբ ԱԺ վերադարձված ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների և ՍԴ մասին՛՛ օրենքը: Ըստ օրենքի՝ պետք է նորից քննվի ՍԴ անդամի կենսաթոշակի հարցը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, թե ինչու է կառավարությունը նման որոշում ցանկանում ընդունել: ՛՛ՍԴ անդամների համար այս օրենքով ապահով ծերություն է ապահովվում, ինչը, ճիշտն ասած, այնքան էլ, ինչպես կասեր ՀՀԿ ղեկավարը, սիրուն չի՛՛: Փաշինյանը շեշտեց, որ ՍԴ-ը իշխանության ու կառավարության հետ նույն խաղի մեջ է, և ինքն էլ գիտակցելով դա՝ ՛՛մի որոշում է կայացրել, որ հայբուդուր անի, որ անկախ որոշում է կայացնում, բայց իրականում այդ որոշումը ոչ մի ազդցություն չի ունենում՛՛: Պատգամավորը հիշեցրեց նաև մամուլի հապարակումը. ՛՛Գագիկ Հարությունյանի ընտանիքի կարիերայի հետ կապված մամուլում հրակարապում եղավ, որ նրա եղբայր Արզուման Հարությունյանը կարող է նշանակվել ԱԱԾ պետի առաջին տեղակալ, և ես հույս ունեմ, որ Գագիկ Հարությունյանն ու իր ընտանիքը երբևէ ընդդիմությանը շնորհակալություն կհայտնեն իրենց ընտանիքի բարեհաջող կարիերայի ու ապահով ծերության համար՛՛:
Նախարարն արձագանքեց, որ համամիտ չէ այդ տեսակետի հետ և բոլոր փոփոխությունները իրավական համապատասխան ուժ ունեն:
Արձագանքելով Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում, որտեղ միլիոնից ավել մարդ գտնվում է աղքատության գծից ցածր, ինչու պիտի ՍԴ անդամը այդքան կենսաթոշակ ստանա: ՛՛Այն էլ այն ՍԴ անդամը, որ պատասխանատու է ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար, ի՞նչի պիտի 450 հազար կենսաթոշակ ստանա: ՍԴ անդամները իրենց նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ նույնիսկ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն, ինչ մնաց այդքան թոշակ՛՛: