29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանրապետության գործադի մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: Անդրադառնալով Կառավարության գործունության 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներին և գերակա խնդիրներին, որոնց կատրումը ակնկալվում էր 2018 թվականի առաջին եռամսյակում՝ նա նշեց.

«Հանձնարարում եմ տանսհինգօրյա ժամկետում հանրապետոթյան գործադիր մամինների ղեկավարներին և մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի առաջին եռամսյակում ըստ ոլորտների միջոցառումների, ծրագրերի գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումները և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկած գործողությունները»,-ասաց նա:

Մյուս հանձնարարականը վերաբերում էր տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելուն: «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ, որը պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,-ասաց Կ. Կարապետյանը։

Հաշվի առնելով վերոնշյալը նա հանձնարարեց Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ 5-օրյա ժամկետում Կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել Կառավարության աշխատակազմ, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 3-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ